Ստախոսը խոսել է իրական Հայաստանի կոնցեպտի հայեցակարգի բացատրության մասին, որը որպես մարտահրավեր, պետք է բացատրվի ժողովրդին։ Այս մասին տեսաուղերձի ժամանակ ասել է Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:
«Մեր իրական Հայաստանի կամ Հայաստանի իրական մարտահրավերը քո ստախոսությունն է, խաբեբայությունն է, սուտն է, որը պիտի կտրվի մեր կյանքից: Եվ դժբախտաբար այդ ստի և խաբեբայության, մոլորության ճանապարհի մեջ ներգրավել ես նաև տիկնոջդ։ Այս ընտանեկան զույգը դարձել է ստախոսության , խաբեբաության, մոլորության, ամեն ինչ դեպի կործանում տանելու ճանապարհի ոչ միայն սկիզբը, այլև ընթացքը և վերջը։ Հայաստանի իրական մարտահրավերը բոլոր առումներով մնացել է և մնում է քո ստախոսությունը, խաբեբայությունը, մոլորեցնելը մեր ժողովրդին»,- տեսաուղերձի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը